Ներքին 9 ամիս առաջ - 18:06 30-01-2026

Արարատի մարզի մետաղաձուլական գործարան բերված ջարդոնների մեջ զինամթերք է հայտնաբերվել

Արարատի մարզի «ՋԹԲ-ՍԹԻԼ» մետաղաձուլական գործարանի աշխատակիցները բեռնատարներով իրենց մոտ բերված մետաղե ջարդոնների մեջ հարյուրավոր պայթուցիկներ, նռնակներ, հակատանկային արկեր են հայտնաբերել։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

«Ըստ մասնագետների` դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե գործարանի աշխատակիցներն առանց բերված երկաթի ջարդոնները զննելու այն լցնեն հատուկ ձուլարանի կրակի մեջ, ապա պայթյունը անխուսափելի կլինի, և ոչ միայն գործարանում, այլև հարակից տարածքներում կզգան այդ պայթյունի հետևանքները»,- գրում է կայքը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանությունից հաստատեցին լուրը` նշելով, որ հայտնաբերվել են զինամթերքին նմանվող առարկաներ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում