Ներքին 8 ամիս առաջ - 09:44 30-01-2026

«Ժողովրդավար» Հայաստանի ԱԳՆ-ն կրկին թաքցնում է իր խոսույթը սեփական ժողովրդից․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր էջում գրում է․

«Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին նողկալի պահվածքից հետո Արարատ Միրզոյանը մեկնել էր Բրյուսել, որտեղ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և պատասխանել պատգամավորների հարցերին։

ԱԳՆ մամլո ծառայությունը քիչ առաջ այդ մասին հաղորրագրություն տարածեց, ներառյալ լուսանկարներ և 47 վայրկյանանոց ( ! ) տեսանյութ։

Այցելեցի նրանց կայք և յութուբյան ալիք՝ փնտրելու համար Միրզոյանի հետ եվրադեպուտատների հանդիպման ամբողջական տեսանյութը։

Սակայն ի զարմանս ինձ, որեւէ ( ! ) նյութ Միրզոյանի հետ հանդիպումից չգտա, թեպետ հանձնաժողովի կայքում առկա էր նրա հետ հանդիպման մասին ժամանակացույցը (տես՝ նկար 1) ։

Փոխարենը առկա էր, օրինակ, օր առաջ ԱՄՆ դեսպանի հետ նույն հանձնաժողովի հանդիպման մասին տեսագրությունը ( տես՝ նկար 2 )։

Ծանոթ լինելով եվրոպական այդ կառույցի աշխատանքներին՝ կասկած չունեմ, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ամբողջական նյութը չի հրապարակվել հենց հայկական կողմի խնդրանքով։

Կարող ենք միայն երեւակայել, թե ինչեր է թաքուն խոսել Արարատը Բրյուսելում, եթե նրա նույնիսկ բաց ելույթներն են խտացված զավեշտ։

Փաստորեն «ժողովրդավար» Հայաստանի ԱԳՆ-ն կրկին թաքցնում է իր խոսույթը սեփական ժողովրդից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար