Սպորտ 9 ամիս առաջ - 22:57 20-01-2026

Այս պահին Էդուարդը կօգներ «Մանչեսթեր Յունայթեդին»․ Անդրեյ Կանչելսկիսը՝ Սպերցյանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը «РБ Спорт»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասին՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստը կարող էր ուժեղացնել անգլիական ակումբը։

Նշենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18 տուրից հետո Սպերցյանը մրցաշարի լավագույն ասիստենտն է՝ իր ակտիվում ունենալով 12 գոլային փոխանցում։

«Բոլորը խոսում են, թե Սպերցյանը ուր որ է կմեկնի Եվրոպա, բայց չգիտես ինչու՝ դեռ չի մեկնում։ Այս պահին Էդուարդը կօգներ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ակումբում ֆուտբոլիստների հետ կապված ծանր իրավիճակ է։ Չեմ ասի, թե Սպերցյանն ավելի ուժեղ է Բրունո Ֆերնանդեշից, բայց նա հաստատ պետք կգար ՄՅՈւ-ին»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սպերցյանը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմի մակարդակին, նախկին ֆուտբոլիստը նշել է․
«Նա հաստատ չէր փչացնի ընդհանուր պատկերը։ Էդուարդը հիմնական կազմում տեղ զբաղեցնելու խնդիր չէր ունենա»։

Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։

Transfermarkt պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին