Ներքին 9 ամիս առաջ - 11:39 18-01-2026

Ջրաշենում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ տարեց կինը հայտնվել է բաց երկնքի տակ

Երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում վագոն-տնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 27 քառակուսի մետր մակերեսով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վագոն-տնակում ապրում էր թոշակառու տարեց կին, ով հրդեհի պահին տանը չի եղել, իսկ երբ վերադարձել է տուն, տեսել է, որ այն վառվում է, ու հրդեհի պատճառով տարեց կինը այժմ հայտնվել է դրսում և ունի օգնության կարիք։

Հրդեհի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ