Ներքին 9 ամիս առաջ - 09:55 16-01-2026

Փրկարարները, պարեկներն ու բժիշկները, սաստիկ բքի պայմաններում մորն ու նրա 3 անչափահաս երեխաներին տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան խոշորացված համայնքի Միրաք բնակավայրի տներից մեկում առողջական խնդիրներ ունեցող բուժառուին գյուղ մտնող ճանապարհին տեղացած առատ ձյան պատճառով «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը չի կարողանում մոտենալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները փորձում են ոտքով հաղթահարել մոտ 2-կիլոմետրանոց ճանապարհը, սակայն ճանապարհի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի։

Տեղում ճանապարհը բացելու համար 2 տրակտորներով աշխատում են ճանապարհն սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր բքի պայմաններում կարողանում են բացել ճանապարհը, որից հետո շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները մոտենում ու կարողանում են Միրաք գյուղից մորը և 3 անչափահաս երեխաներին՝ 2 տղային, 1 աղջկան, նախ որոշ հատվածներ ոտքով մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո նրանք տեղափոխվում են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար