Ներքին 9 ամիս առաջ - 13:58 13-01-2026

Ֆլեշի Բարսեղի մոտ աշխատած Պապիկյան Սուրիկը լկտիաբար ստում է․ Արթուր Համբարձումյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը րոպեներ առաջ հերքեց այն փաստը, ըստ որի՝ Սև լճի հատվածում ծառայության անցնող հայ զինվորները, երբ անցնում են ադրբեջանական անցակետերով, ենթարկվում են ստորացուցիչ ստուգումների։

Oragir.News-ի հետ զրույցում գյումրեցի ընդդիմադիր գործիչ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանը պնդում է, որ ստուգումների մասին վկայություն են տվել 100-ից ավելի զինվորներ, ովքեր այդ տարածքում են ծառայել, իսկ հարցմանն ի պատասխան պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ փաստը։

Համբարձումյանի խոսքով՝ Սև լճի հատվածում կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, սակայն փաստացի վերահսկվում են ադրբեջանական զինուժի կողմից։ Այդ դիրքեր հասնելու համար հայ զինվորները, ստիպված են անցնել ադրբեջանական անցակետերով և ենթարկվել նվաստացուցիչ ստուգումների։

«Խոսքը հարյուրավոր մարդկանց վկայությունների մասին է՝ զինվորների, սպաների, այդ հատվածում ծառայություն անցած անձանց և նրանց ծնողների։ Սա մեկ մարդու պատմություն չէ, սա հարյուրավոր մարդկանց վկայությունն է»,- նշում է Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական անցակետերում ծառայություն իրականացնող զինվորները շատ լավ խոսում են հայերեն։

Արթուր Համբարձումյանը հիշեցնում է նաև, որ նախկինում տվյալ թեմայով պաշտոնական հարցում է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարություն։ Եվ ՊՆ-ի տրամադրած պատասխանում, ըստ էության, չի հերքվել նման անցակետերի և ստուգումների գոյությունը։

«Պապիկյան Սուրիկը ուղղակի ստում է, լկտիաբար ստում է Պապիկյան Սուրիկը՝ ով ժամանակին դիմում էր գրում Հանրապետական կուսակցությանը միանալու համար, լկտաբար ստում է, Պապիկյան Սուրիկը, ով ժամանակին աշխատել է Բարսեղ Բեգլարյանի՝ հայտնի Ֆլեշի Բարսեղի մոտ, լկտի ստում է, Պապիկյան Սուրիկը՝ ով մինչև հիմա ժողովրդին ներկայացնում է որ իրենք թավշյա, ոչ բեռնի հեղափոխություն են արել, իսկ դա եղել է իշխանության փոխանցում, լկտի ստում է»,- ասում է Համբարձումյանը։

Համբարձումյանը հարց է ուղղում Սուրեն Պապիկյանին. «Հարց-ցանկություն է՝ Պապիկյան Սուրիկը կուզե՞ր, որ իր զավակը ծառայեր այնպիսի բանակում, որը ղեկավարում են հիմա ինքը և վարչապետը»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց