Ներքին 8 ամիս առաջ - 16:27 09-01-2026

Կրակոցներ՝ Շիրակի մարզում. կա 3 վիրավոր․ shamshyan.com

Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Շիրակի մարզում և կան վիրավորներ։ Այդ օրը ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են անգիտակից վիճակում, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներին են Շիրակի մարզի բնակիչներ 28-ամյա Կարեն Հ.-ն, 26-ամյա Ռաֆիկ Շ.-ն և 24-ամյա Ալբերտ Դ.-ն։

Դեպքի փաստով Շիրակի մարզի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ քր. օր. 44-155 հոդ. 1-ին մասի և 297 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Շիրակի մարզի քրեական ոստիկանները, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 2-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան և Ավետիք Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն Ռաֆիկ Շ.-ի, Ալբերտ Դ.-ի, Կարեն Հ.-ի և մյուս կողմից Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել վերջինների ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան