Ներքին 2 տարի առաջ - 20:43 07-09-2024

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացիներ։

Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորների թիվը ավել լինի։

Վիրավորների մեջ կան ոստիկանության ծառայողներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նալբանդյան գյուղում գտնվող քաղաքացու մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։ Ոստիկանները այցելել են նշված վայր և քաղաքացին, հավանաբար իմանալով, որ եկել են իր հետևից, իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգից առանց նախազգուշացնելու կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Վերջիններս էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ