Արտաքին 8 ամիս առաջ - 17:51 28-12-2025

Սիրիայում ալավիները զանգվածային բողոքի ակցիաներ են անում․ կան տուժածներ

Սիրիայում ալավիների զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, որոնց ցրելու ժամանակ մարդիկ են տուժել։ Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ ցույցերի պատճառը դեկտեմբերի 26-ին Հոմս քաղաքի ալավիների մզկիթում աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյունն է, որի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել՝ 18 մարդ։

Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս՝ պայթուցիկ սարքերը տեղադրվել են Հոմսում մզկիթի ներսում, սակայն իշխանությունները դեռ հրապարակայնորեն չեն հայտնել, թե ով է կասկածվում պայթյունը կազմակերպելու համար։

Կառավարության պաշտոնյաները թեպետ դատապարտել են մզկիթի վրա տեղի ունեցած հարձակումը և խոստացել են պատասխանատվության ենթարկել մեղավորներին, բայց դեռ որևէ ձերբակալության մասին հայտնի չէ, ինչն էլ զայրացրել է ալավիներին։

Զոհվածների հուղարկավորությունը նախօրեին էր, իսկ այսօր արդեն հազարավոր ցուցարարներ հավաքվել են ափամերձ Լաթաքիա և Տարտուս քաղաքներում, ինչպես նաև այլ բնակավայրերում:

Ամենից շատ դիտված