Ներքին 9 ամիս առաջ - 15:30 26-12-2025

Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել. փաստաբան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկն արդեն ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ հայտնի դատավոր Մասիսի Մելքոնյանի որոշմամբ Գալեյանը դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման, վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակի, պատիժ էր նշանակվել ազատազրկման ձևով 1.5 տարի ժամկետով, «Բողոք է ներկայացվել վճռաբեկ դատարանը, գործը դեռ չի քննվել»:

«Բայց քանի որ այս ընթացքում Գարիկ Գալեյանը գտնվում էր կալանքի տակ՝ սկզբում բանտային, հետո՝ տնային, իսկ խափանման միջոցի մեկ օրը համարվում է ազատազրկման մեկ օր։ Այդ պատճառով Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը մեղադրվում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար