Ներքին 9 ամիս առաջ - 12:16 26-12-2025

Մերկասառույց, վթարներ՝ Սևան-Երևան ճանապարհին. Հրազդանի ճանշինը «էշի ականջում քնած է»

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, վաղ առավոտից ձյուն է տեղում Հայաստանի մի շարք բնակավայրերում։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին նույնպես տեղում է ձյուն, ճանապարհին մերկասառույց է, ավտոմեքենաները դանդաղ են երթևեկում, որ խուսափեն վթարներից։

Ականատեսները վկայում են, որ Հրազդանի ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել, ճանապարհը չի մաքրել աղ ու ավազով, չի հեռացրել ձյունն ու սառույցը։

Մերկասառույցի պատճառով բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել Սևան-Երևան ճանապարհին։

Տակավին անհայտ է, թե ինչո՞վ է պայմանավորված ճանշինի անգործությունը՝ տեխնիկա չունե՞ն, լոգիստիկ խնդիրներ կա՞ն, թե՞ պարզապես սաբոտաժ են անում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար