Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 14:12 25-12-2025

Նիկոլ Փաշինյանի փամփուշտները․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գրառում է կատարել «Նիկոլ Փաշինյանի փամփուշտները» վերտառությամբ․

«Նիկոլ Փաշինյանը 2026–ի ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիների վրա տեղեկատվական զենք է կիրառելու։ Ավելի ճիշտ՝ արդեն կիրառում է։

Նա ունի երկու փամփուշտ՝ սուտը և վախը։

Խաբելու է, թե, իբր, խաղաղություն է բերելու։ Նրան այդ հարցում օգնելու են Հայաստանն «արևմտյան Ադրբեջանի» վերածելու ծրագիր ունեցող Էրդողանն ու Ալիևը։

Փաշինյանը նաև վախ է տարածելու։ Պատերազմի ագռավը փորձելու է վախեցնել, թե, իբր, իր իշխանության չվերարտադրման դեպքում պատերազմ կլինի։ Այս հարցում նույնպես նրան օգնելու են Էրդողանն ու Ալիևը։

Սուտն ու վախը նոր պատերազմի ու նոր կորուստների համար հող նախապատրաստող փամփուշտներն են, ինչպես որ Արցախի դեպքում եղավ 2021–ի ԱԺ ընտրությունների շրջանակներում։

ՀՀ քաղաքացիների և պետականակենտրոն քաղաքական ուժերի խնդիրն այս փամփուշտները հետ մղելն ու իրական խաղաղության օրակարգով, զարգացման իրատեսական ծրագրով Նիկոլին պատմաքաղաքական աղբանոց ուղարկելն է»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը