Ներքին 9 ամիս առաջ - 19:14 19-12-2025

 Վեդիում եղբայրները ներխուժել են իրենց մորեղբոր բնակարան, ապա կանչել իրենց բարեկամ փաստաբանին՝ հաշիվ մաքրելու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներին է մոտեցել քաղաքացի Վահրամ Գ․-ն և հայտնել, որ իր բարեկամները Վեդի քաղաքի Պարույր Սևակ փողոցում գտնվող տան կողպեքը կոտրելու միջոցով ներխուժել են նշված տուն և իրեն հրավիրում են այնտեղ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վահրամ Գ․-ն հայտնել է, որ ժամը 22։10-ի սահմաններում իրեն է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Ս․-ն և հայտնել, որ կոտրել է մորեղբորը, Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վազգեն Ս․-ին պատկանող տան մուտքի դարպասը, որից հետո հայհոյելով իրեն՝ կանչել է նշված տուն հաշիվ մաքրելու։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար