Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:05 10-12-2025

Դեկտեմբերն է․ մարդիկ կանգնած են ընտրության առաջ՝ կոմունալի վարձ տա՞ն, թե հերթական գումարը դպրոցի կամ պարտեզի «Secret Santa»-ների, «ֆոնդի» համար

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Տիկին Ժաննա Անդրեասյան,

Եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ, որ դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքները վաղուց դուրս են եկել վերահսկողությունից։ Սա դարձել է բացահայտ և անարդար բեռ ծնողների համար։

Դեկտեմբերն է․ մարդիկ կանգնած են ընտրության առաջ՝ կոմունալի վարձ տա՞ն, թե հերթական գումարը դպրոցի կամ պարտեզի անընդհատ կրկնվող պահանջների համար։ «Secret Santa»-ներ, զարդարումներ, «ֆոնդի» գումարներ, ուսուցիչների նվերներ, էքսկուրսիաներ… Իսկ բազմազավակ ընտանիքների դեպքում այս ամենը բազմապատկվում է մի քանի անգամ։

Ի վերջո ինչպես պիտի ծնողը ապահովի, որ իր երեխան իրեն չզգա ստորադաս՝ միայն այն պատճառով, որ ընտանիքը չի կարող բավարարել անդադար հավաքվող գումարների այս շղթան։

Ու դեռ կա դպրոց, որի տնօրենը իրեն ներկայացնում է որպես «սուրբ» ղեկավար։ Բայց հենց այդ նույն դպրոցում իբր «ոչ պարտադրաբար» առաջարկվում է բոլորի համար ունենալ միանման թիկնոց։ Ասացեք՝ ո՞ր ծնողը կթողնի, որ իր երեխան տարբերվի ամբողջ դպրոցի երեխաներից։ Արդյունքում սա այլ բան չէ, քան հերթական, անօրինական դրամահավաք։

Հարգելի «սուրբ» տնօրեն,
Եթե դասարան զարդարելու, թիկնոցների կամ «սանտաների» նախաձեռնությունն արվում է ձեր իմացությամբ, պահանջում եմ այն անմիջապես դադարեցնել։

Եթե ձեր գիտությամբ չէ արվում՝ ապա սա նշանակում է, որ դուք ձեր տեղում չեք, և ամենաճիշտ քայլը կլինի դիմում գրելն ու զբաղեցրած պաշտոնից հեռանալը։

Սա ընդունեք որպես հստակ նախազգուշացում։

Հաջորդ անգամ, եթե որևէ ծնողից լսեմ դրամահավաքի մասին բողոք, այդ դպրոցի անունով ամբողջ փաստաթղթային նյութը հրապարակվելու է իմ էջում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար