Ներքին 10 ամիս առաջ - 21:55 10-12-2025

Ինչու փակվեց դեռևս լիովին չբացված ReOpen Media-ն

ReOpen Media հայկական առցանց լրատվական հարթակը, որը ստեղծվել էր 2025 թվականին, պարզվեց, որ փակվել է դեկտեմբերի 6-ին։ Հարթակը, որը պետք է լիներ բազմալեզու լրատվական, վերլուծական և մուլտիմեդիա բովանդակությամբ նախաձեռնություն, տարօրինակ քաղաքականություն ուներ․ լրագրողներին պարտադրվում էր օրական 3 նյութ տալ, որոնցից մեկը ընդդիմադիր, մեկը՝ իշխանամետ, իսկ մյուսը չեզոք դիրքորոշում պետք է արտահայտեր։

Համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե հարթակը փակվել է Ալիևի պրոպագանդիստների պահանջով, որն ավելի ուշ հերքվեց։

Oragir.News-ի տեղեկություններով՝ հարթակի փակման իրական պատճառը ֆինանսավորման դադարեցումն է Evocabank-ի Խորհրդի նախագահ Վազգեն Գևորկյանի կողմից։ Վերջինը հայտնի է խոշոր գումարներ անհասկանալի ուղղություններով ծախսելով։ Նրա անունը շոշափվում էր նաև Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերը ապամոնտաժելու և փոխարենը բազմաֆունկցիոնալ այգի կառուցելու շուրջ բարձրացված աղմուկի մեջ։

Նշենք նաև, որ աղմկահարույց քայլերից զատ Վազգեն Գևորկյանի ֆինանսավորմամբ վերանորոգվում է 3-րդ մասի սպորտդպրոցը։

Հավելենք, որ այս պահին կայքի գհիմնական դեմքերը ջանք չեն խնայում այն Փաշինյանին վաճառելու ուղղությամբ․ ձգտում են հարթակը դարձնել պետական։ Բայց Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ կհրաժարվի հավելյալ գումար ծախսելուց։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին