Ներքին 10 ամիս առաջ - 12:22 07-12-2025

Հայաստանում տիրող ամենաթողությունն անթույլատրելի է և պարունակում է լրջագույն վտանգներ ու մարտահրավերներ ՀՀ համար

«Հայրենիք» կուսակցությունը 06.12.2025թ. գումարել է Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ահագնացող քաղաքական բռնաճնշումների հարցը։

Քննարկման արդյունքում կուսակցությունը որոշել է հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանում իրավական ամենաթողության վիճակը շարունակում է խորանալ՝ ստանալով նոր, անընդունելի դրսևորումներ: Հատվել են արդեն բոլոր «կարմիր գծերը»։ Այլակարծության ցանկացած օջախ հայտնվում է իշխանությունների թիրախում, ստանում և՛ անձերի, և՛ ինստիտուտների դեմ պայքարի տեսք, ինչի վառ օրինակը ՀԱՍԵ դեմ իշխանությունների կողմից հայտարարված պատերազմն է։ Այս ամենը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար, այն հետևողականորեն խարխլում է ժողովրդավարության հիմքերը՝ լուրջ վտանգ բերելով ՀՀ զարգացմանը։

Հայաստանի գործող իշխանությունների կողմից հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով շարունակվում է ազգային և հանրային պառակտման գործընթացը, նոր բաժանարար գծերի սահմանումը։ Ցավով պիտի արձանագրենք, որ լայն իմաստով վաղուց արդեն տիրող այս վիճակն այժմ բիրտ գործիքակազմով «ներմուծվում է» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, ավելի սուր դրսևորումներով՝ նաև դեպի Սփյուռք։ Հետևողականորեն իրականացվող այս քաղաքականությունը կործանարար ազդեցություն ունի մեր միասնականության համար և կարող է անդառնալիորեն խափանել համատեղ ջանքերով պետության ու ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները (այդ թվում և առաջին հերթին՝ անվտանգային) հաղթահարելու բոլոր հնարավորությունները։

Միաժամանակ, գործող իշխանությունների կողմից նշված քաղաքականությունն իրականացնելու համար կիրառվող մեթոդներն ու գործիքակազմը հուշում են, որ գործ ունենք արդեն նաև սեփական ժողովրդի նկատմամբ ուժի ցուցադրության, հանրության ահաբեկման գործընթացի հետ։ Սա դառնում է իշխանությունների համար նախընտրական փուլի հիմնական մարտավարությունը, և առնվազն չի բացառվում, որ ունի նաև այլ հեռահար նպատակներ՝ կապված այս իշխանությունների կողմից տարբեր ուղղություններով տրված տարաբնույթ խոստումների հետ։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանում տիրող ու խորացող ամենաթողությունն անթույլատրելի է և պարունակում է լրջագույն վտանգներ ու մարտահրավերներ ՀՀ համար։ Հաշվի առնելով այս ամենը՝ կոչ ենք անում հնարավորինս սթափ գնահատել տեղի ունեցողը, ձևավորել սեփական քաղաքացիական դիրքորոշում, համախմբվել իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի շուրջ՝ արտահայտելով այս ամենի վերաբերյալ անհանդուրժողականությունն ու պայքարի պատրաստակամությունը։

07.12.2025թ.
«Հայրենիք» կուսակցություն

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց