Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 19:29 02-12-2025

Աբովյանում դժոխք է․ «Վեոլիա ջրի» անջատումները շարունակվում են

Աբովյանի բնակչուհի Շ․ Ա․-ն Oragir.News-ին պատմեց, որ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով արդեն մի քանի օր է՝ իրենք ջուր չունեն։

«Պիոներական փողոցի հիմնական հատվածում մի քանի օր է՝ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։ Արդյունքում մոտ երկու օր է, ինչ մեր հատվածում խմելու ջուր չկա։ Փողոցում երևում է, որ ինչ-որ վթար է եղել․ ջուրը դուրս է գալիս գետնից, բայց խանութներում, վարսավիրանոցներում և մյուս մոտակա օբյեկտներում ջուր առհասարակ չկա։ Մի անգամ գնացինք ջուր վերցնելու, բայց հիմա արդեն երկրորդ օրն է նույն իրավիճակը, ինչը բավական անհարմար է»,– նշեց նա։

Քաղաքացու խոսքով՝ իրենք մի քանի անգամ զանգել են «Վեոլիա Ջուր» ընկերություն, սակայն որևէ արձագանք չեն ստացել։

«Քաղաքապետարանից տեղեկություն չունենք, թե ինչ է կատարվում։ Շինարարության պատճառով այս պահին մոտ 5–6 խանութ հաստատ ջուր չունի։ Սա իրական դժոխք է: Մնացածի մասին ճշգրիտ տեղեկություն չունեմ։ Աշխատող բանվորները հստակ ոչինչ չեն ասում․ հիմնականում նշում են, թե մոտ երկու օրվա ընթացքում խնդիրը կլուծվի, բայց դա արդեն մի քանի օր շարունակ կրկնվում է։ Խանութի սեփականատերերը նույնպես դիմել են «Վեոլիա Ջուր»․ հեռախոսահամար են վերցրել, ասել են՝ հետ կզանգեն, բայց որևէ պատասխան չի եղել»,– ավելացրեց Շ․ Ա․-ն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան