Ներքին 10 ամիս առաջ - 19:54 26-11-2025

Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք, որտեղ ընթացքի մեջ է ոչխարաբուծական ֆերմայի կառուցումը։

Նախարարը համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի և ֆերմայի սեփականատեր Արմեն Թարզյանի հետ շրջել է կառուցապատվող տարածքում ու ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Ֆերմայում նախատեսվում է պահել շուրջ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղի տոհմային ոչխար՝ հետագայում գլխաքանակի ավելացման հեռանկարով։

Նախարարը ներկայացրել է անասնաբուծության ոլորտի պետական աջակցության գործիքակազմը, մասնավորապես՝ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024–2028 թթ.» ծրագիրը, որով շահառուները կարող են ձեռք բերել բարձր մթերատու տոհմային կենդանիներ և ստանալ դրանց արժեքի մինչև 50%-ի փոխհատուցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար