Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 18:19 19-11-2025

Զելենսկին Ստամբուլում կհանդիպի Էրդողանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում է լինելու ռուս-ուկրաինական պատերազմը և դրա հանգուցալուծմանը միտված երկու երկրների միջև խաղաղության շուրջ բանակցությունների վերսկսման հարցը:

Այս մասին հայտարարությունը տարածել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը: Նշվում է, որ այս տարում` 2025-ին, սա Զելենսկի-Էրդողան դեմ առ դեմ 3-րդ հանդիպումն է լինելու և կրկին անցկացվելու է Թուրքիայի նախագահականում:

Բացի այդ, Բուրհանեթթին Դուրանը այլ մանրամասներ է ներկայացրել: Ըստ այդմ՝ քննարկվելու են հենց Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսմանն ուղղված հնարավոր իրականացվելիք քայլերը, ինչպես նաև Ռուսաստանի հետ գերիների փոխանակման հարցը:

Նշվում է նաև, որ անդրադարձ է կատարվելու Թուրքիա-Ուկրաինա ռազմավարական գործընկերային հարաբերությունների բոլոր ուղղություններին և երկու երկրների միջև առկա համագործակցությունն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Զելենսկին Իսպանիայում ունեցած շփումներից հետո արված հայտարարություններում նշել էր, որ նոյեմբերի 19-ին Թուրքիայում հանդիպումներ կունենա:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան