Ներքին 11 ամիս առաջ - 18:31 11-11-2025

«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է մոտ 3, այլ ոչ թե 5 անգամ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը։

Ռուբինյանն այսօր մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին, որ նրա կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի և Սարգսյանի ընտանեկան բյուջեները։

«Իհարկե նրանք ստում են»,- ասաց Միկոյանը՝ նշելով, որ տվյալները կարելի է տեսնել նաև բաց աղբյուրներում, օրինակ` Military Balance պարբերականում։ Նա հավելեց՝ Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանը դաշնակիցներից զինատեսակները ձեռք էր բերում կա՛մ շատ արտոնյալ պայմաններով, կա՛մ պարզապես նվեր էր ստանում։ Ըստ Միկոյանի՝ դա թույլ էր տալիս ամբողջությամբ պահել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, ինչի ամենացայտուն արտահայտությունը տասնամյա լիարժեք և արժանապատիվ խաղաղությունն էր։

«Իսկ ընդհանրապես փաստ է, որ Ադրբեջանը թե՛ տարածքով և թե՛ բնակչությամբ Հայաստանից մոտ 3 անգամ մեծ է, և այս փաստը կարող է հայտնագործություն լինել կյանքի երրորդ տասնամյակում առաջին անգամ աշխատանք տեսած ու միանգամից բարձր պետական պաշտոն զբաղեցրած յուրաքանչյուր պատահականության համար։ Այ իրենց օրոք, օրինակ՝ 2020 թվականին, ռազմական բյուջեների տարբերությունը արդեն 3,5 անգամ էր։ Իսկ մեր ունեցած այդ բյուջեն նրանք վատնում էին մարտական թռիչք չանող և միայն սելֆիների համար հարյուր միլիոնավոր դոլարներով գնած ինքնաթիռների, տասնյակ միլիոնավոր դոլարներով գնված ժանգոտ ու անիմաստ ՀՕՊ համակարգերի և «կլուբնիկ» շոուների վրա»,- նշեց Միկոյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը