Ներքին 11 ամիս առաջ - 11:58 09-11-2025

Մարդու կյանքի հոգևոր տարածքը իր գոյության էությունն է․ Արամ Ա

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Ֆրեզնոյում երիտասարդների հետ հանդիպում-զրույց է ունեցել․

«Ֆրեզնօ իր հովուապետական այցելութեան վերջին գիշերը, Հինգշաբթի, 6 Նոյեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընթրիքի սեղանի մը շուրջ հանդիպում-զրոյց ունեցաւ խումբ մը երիտասարդներու հետ: Հանդիպման ներկայ էին շուրջ 100 երիտասարդներ, որոնց կարգին զանազան մասնագիտութեանց տիրացած անձեր:

Հաւաքը առիթ հանդիսացաւ ներկայ երիտասարդներուն՝ հարցումներ ուղղելու հայ ժողովուրդը ու հայ եկեղեցին յուզող հարցերու, եւ յատկապէս կրօնական, միջ-եկեղեցական ու միջ-կրօնական բնոյթ ունեցող խնդիրներու մասին:

Նորին Սրբութիւնը իր լուսաբանութիւնները առաւել մատչելի դարձնելու համար անգլերէն լեզուով լայն բացատրութիւններ տուաւ երիտասարդներուն: Ան յատկապէս շեշտեց հոգեւոր արժէքներուն կարեւորութիւնը ներկայ ընկերութեան կեանքին մէջ: Հայրապետը ըսաւ. «մարդ արարածը սոսկ ֆիզիքական գոյութիւն չէ, այլ հոգեւոր իրականութիւն է: Ֆիզիքականը հող կը դառնայ, մինչ հոգին յաւիտեան կը մնայ: Հետեւաբար, մարդու կեանքի հոգեւոր տարածքը էութիւնը կը կազմէ անոր գոյութեան: Անհրաժեշտ է յատուկ կարեւորութիւն տալ հոգիին: Ներկայ ժամանակներուն, շարք մը ընկերութիւններու կեանքին մէջ, հոգեւոր փնտռտուքը սկսած է դառնալ տիրական ներկայութիւն:

Ուրախ եմ, որ այսօր մեր երիտասարդներուն ուղղած հարցադրումները առաւելաբար կրօնական բնոյթ ունին: Հարկ է քաջալերել մեր երիտասարդութեան մօտ հետզհետէ աճող հետաքրքրութիւնը հոգեւոր արժէքներուն նկատմամբ»:

Վեհափառ Հայրապետը նաեւ խօսեցաւ Աստուածաշունչի կարեւորութեան մասին՝ երբեմն բաղդատական կատարելով այլ կրօններու ուսուցումներուն հետ:

Յայտնենք, որ հաւաքի ընթացքին յատուկ ուղերձով Վեհափառ Հայրապետին ներկայութիւնը ողջունեց փրոֆ. Ռիչրտ Յովհաննէսեանի փոքր դուստրը՝ Անի Յովհաննէսեան»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է