Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 23:19 07-11-2025

Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին. Թաքեր Կարլսոնի հարցը Նարեկ Կարապետյանին

Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին, Նարեկ Կարապետյանին հարց ուղղեց ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը, որը հյուրընկալել է Սամվել Կարապետյանի եղբորորդուն:

Կարապետյանը նշեց, որ իշխանությունները հակաեկեղեցական արշավը սկսել են ամիսներ առաջ՝ հարձակումներ ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Թաքեր Կառլսոնն իր զարմանք արտահայտեց, որ Հայաստանում կալանավորված արքեպիսկոպոսներ կան։

Նարեկ Կարապետյանը հայտնեց՝ այսօր իշխանությունները ցանկանում են խլել Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնեսները, բայց Սամվել Կարապետյանը շարունակում է պաշտպանել իր եկեղեցին ու հավատքը։

Հիշեցնենք, որ հրապարակվել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար