Ներքին Հարցում 11 ամիս առաջ - 20:30 01-11-2025

Սամվել Կարապետյանի գործը Նյուրենբերգյան դատավարությո՞ւնն ա, որ 53 քննիչ ա ներգրավված․ հարցում

Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 քննիչ։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Համատարած խնդիր է կիրառված կալանքների պահպանումը ստանդարտ, ձևական հիմնավորումներով իբրև՝ կատարվում է նախաքննություն, կամ դեռևս դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Որքանով է առհասարակ ողջամիտ նման «իրավական» պնդում կատարելը, երբ օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 քննիչ: Այսինքն 130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ դեռևս չեն կարողանում ավարտել նախաքննությունը, չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է 53 քննիչ ներգրավվել Սամվել Կարապետյանի մեկ խոսքի քննությանը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա զարմանալի է ու ծիծաղելի, որոշներն էլ դժվարացան պատասխանել։

«Զարմանալի բան ա ուղղակի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա գուցե անգրագիտությունից է։

«Երևի անգրագիտությունից կամ ինչ-որ ամեն մեկն ուզում ա բարդի։ Ամեն դեպքում շատ հիմար քայլ ա սա նման մարդուն չի կարող այդ ձև վերաբերվել։ Ամեն դեպքում Հայաստանում ներդրում ունի, եթե մի հոգի վերանա, ամեն ինչ կվերանա իր հետ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այս իշխանությունը պարզություն չի սիրում։

«Սամվել Կարապետյանին ձերբակալելն ընդհանրապես հակազագային է։ Աթաթո՞ւրքն ա կամ Թալեաթն ա, ինչ-որ գործեր են արել կամ Նյուրնբերգյան դատավարությո՞ւնն ա 53 քննիչ, ինչի՞ համար, մաքրություն չկա։ Կարելի ա պարզ դնել 2, 3 քննիչ, 1 դատախազ, բայց իրենք պարզություն չեն սիրում»,- ասաց նա։

«Սխալ ա ուղղակի, էդքան քննիչ ոնց կարելի ա մի հասարակ գործի համար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ