Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 20:19 30-10-2025

Գյումրեցի Տիգրանին ձերբակալել են՝ հաշվի չառնելով անգամ, որ անչափահաս երեխաներ ունի. փաստաբան

Շիրակի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռով գյումրեցի ակտիվիստ եղբայրներ` Տիգրան և Գևորգ Ավագյանները 2 ամսով կալանավորվել են։

«Եղբայրների գործով տարբեր փասատաբաններ են զբաղվում։ Ես Տիգրան Ավագյանի փաստաբանն եմ։ Տիգրանին զանգվածային անկարգության հոդվածն է մեղսագրվում և միջամտության արդարադատությանը։ Այսինքն` երկու հոդվածով է մեղադրանք առաջադրվել( 327 հոդված և 486 հոդվածի 2-րդ կետ)»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Տիգրան Ավագյանի շահերի պաշտպան Հրանտ Մուրադյանը։

Փաստաբանը ներկայացրել է մանրամասներ, թե ինչպես են ձերբակալել եղբայրներին։

«Դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, էդ պահին են ձերբակալել։ Չկան այնպիսի ապացույցներ, որոնք կփաստեն, որ նա մեղսագրվող արարքները կատարել է։ Հավանաբար մյուս եղբորն էլ են նույն հոդվածներով մեղադրանք առաջադրվել»,- շարունակում է փաստաբանը։

Հրանտ Մուրադյանն ասում է, որ պայքարելու են արդարության հասնելու համար։

«Միջնորդություն ենք ներկայացնելու խափանման միջոցը փոխելու համար։ Տիգրանի ծնողները մահացած են, խնամքին 3 անչափահաս երեխաներ ունի, դատարանը ոչինչ հաշվի չի առել»,- ասում է Մուրադյանը։

Փաստաբանն ասում է, որ կալանքը որպես խափանման միջոց վերացվի, կամ գոնե խափանման միջոց կիրառվի տնային կալանքը, որովհետև չկան ապացույցներ, որ Տիգրան Ավագյանը կատարել է մեղսագրվող արարքը։

Նշենք, որ ակտիվիստ եղբայրները ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած անհնազանդության գործողությունների պատճառով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ