Ներքին 1 տարի առաջ - 22:17 29-10-2025

Հայաստանն աջակցել է ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ սահմանված տնտեսական շրջափակումը դադարեցնելու բանաձևին

Հայաստանն աջակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ սահմանված տնտեսական շրջափակումը։

Նշենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 33-րդ անգամ բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով ԱՄՆ-ին չեղարկել Կուբայի դեմ պատժամիջոցները։ Կուբայի դեմ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակման դադարեցման բանաձևին աջակցել է 165 պետություն:

Դեմ է քվեարկել միայն յոթ երկիր, ձեռնպահ է մնացել 12-ը։ Դեմ քվեարկողների թվում են Հունգարիան, Իսրայելը, Արգենտինան, Ուկրաինան և ԱՄՆ-ը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է