Ներքին 1 տարի առաջ - 12:01 24-10-2025

Մայրաքաղաքում գողացել, կոտրել են ծաղիկներ ու ծառեր. shamshyan.com

Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը և վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ մայրաքաղաքում ստեղծում են կանաչ գոտիներ, կատարում են ծառերի և ծաղիկների տնկման աշխատանքներ, ինչի արդյունքում այդ հատվածները քաղաքացիների կողմից մեծ ոգևորությամբ են ընդունվում, սակայն ցավոք, լինում են դեպքեր, երբ ստահակը կամ ստահակնները չեն գնահատում կատարված աշխատանքը, միտումնավոր ոչ միայն կոտրում, այլ նաև գողանում են Երևանի քաղաքապետարանի կողմից տնկված ծառերն ու բույսերը:

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին տեղեկություն է ստացվել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, որով ոստիկանությանը հայտնել են, որ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սասունցի Դավիթ կայանամերձ հրապարակից գողություն են կատարել և վնասել պետական գույքը:

Պարզվել է, որ այդ ժամանակահատվածում անհայտ անձինք գողացել են կայանամերձ հրապարակում տնկված 18 հատ իլենի, 7 հատ գաճաճ վարդ, 13 հատ մշտադալար տոսախ, իսկ Էրեբունի փողոցի 31 հասցեի մոտից գողացել են թվով 25 հատ ռեմոնտանտ վարդ, իսկ 30-ը՝ կոտրել:

Դեպքի փաստով ոստիկանության էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «պետական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ