Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:37 23-10-2025

Վատ լուրեր «Reuters»-ից Թուրքիայի համար

Անգլիական «Reuters» միջազգային լրատվական գործակալությունը հոկտեմբերի 14-ից 22-ն ընկած ժամանակահատվածում տնտեսագետների շրջանում հարցում է անցկացրել Թուրքիայում սպասվող գնաճի վերաբերյալ։

Տնտեսագետների մեծ մասը նշել է, որ 2025-ի և 2026-ի ավարտին Թուրքիայում գնաճը կլինի ավելի բարձր, քան կանխատեսել է Թուրքիայի կառավարությունը։

Ըստ հարցման արդյունքների՝ 2025-ի վերջին գնաճը կկազմի 31.3%, 2026-ին էլ կնվազի՝ հասնելով 23%-ի։ Իսկ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կանխատեսել է, որ գնաճը 2025-ի վերջին կկազմի 28.5%, 2026-ի վերջին կնվազի՝ հասնելով 16%-ի։

Իսկ Թուրքիայի Կենտրոնական բանկը գնաճի համար որպես միջանկյալ նպատակ 2025-ի համար սահմանել էր 16%, իսկ 2027-ին՝ 9%։

«Reuters»-ի հարցման համաձայն՝ ստացվում է, որ Թուրքիայում գնաճը կգերազանցի Թուրքիայի կառավարության կանխատեսումները։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
07:22 Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ «Հրապարակ»