Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 21:51 23-10-2025

Թուրքիան ավելի լավ վիճակում է. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքյանը Ուրումիե քաղաքում ունեցած ելույթում քննադատել է երկրում գործող տնտեսական համակարգը:

Իրանական «Entekhab» լրատվական կայքի համաձայն՝ Փեզեշքիանը տարակուսանք է հայտնել, որ չնայած իրենց երկիրը գազ ու նավթ ունի, սակայն դրանք չունեցող երկրներն իրենցից ավելի լավ վիճակում են:

«Թուրքիան նավթ ու գազ չունի, Ճապոնիան ու Կորեան էլ չունեն: Նրանք գնում են նավթը, սակայն իրենց վիճակը մեզնից լավ է, ապրելու պայմանները ևս շատ լավ են:

Մենք նավթ ու գազ ունենք, բայց սոված ենք: Մենք խնդիրներ ունենք: Շատ լավ, իսկ որտե՞ղ»,- հայտարարել է Իրանի նախագահը:

Վերջինս նաև պատասխանել է իր կողմից հնչեցված հռետորական հարցին՝ նշելով, որ խնդիրն իրենց մեջ է:

«Ինչպե՞ս է լինում, որ թե՛ նավթ ունենք, և թե՛ գազ ենք վաճառում ու ժողովուրդը նեղության մեջ է: Մեղավորությունը մերն է»:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
07:22 Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ «Հրապարակ»