Ներքին 1 տարի առաջ - 19:28 20-10-2025

ՌՈ-ում ամփոփվել են 2025 թ առաջին ինը ամիսներին կատարված աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականի առաջին ինը ամիսներին կատարված աշխատանքները։

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները, օպերատիվ իրավիճակը և ընթացիկ հանձնարարականների կատարողականները։

Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, զորամասերի և ռազմական ոստիկանության միջև համագործակցության զարգացմանը, կարգապահության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին և մի շարք այլ հարցերի։

Խորհրդակցության ավարտին գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ նպատակային աշխատանքների շարունակման, ռազմական ոստիկանություն–զորամաս համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ։

ՀՀ ՊՆ

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ