Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 20-10-2025

Սամվել Կարապետյանը հզոր ա, կկարողանա ՔՊ-ին ընդդիմություն դարձնել․ հարցում

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ սկսում են 3–րդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժումը։

«Երեք քայլ՝ ինչպես ՔՊ–ին երկրորդ անգամ դարձնենք ընդդիմություն։ Պետք է պատրաստ լինենք և աշխատենք գնանք դեպի ընտրությունների, հայ ժողովուրդը կարող է արդար ընտրություններով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Խոսեք ձեր հարևանների, շրջապատի հետ, բացեք նրանց աչքերը։ Այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, ամեն մեկը 3 հոգու կարողանա աչքերը բացել, վստահեցնում եմ՝ այս իշխանությունը մնալու շանս չի ունենալու»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Սամվել Կարապետյանին կհաջողվի՞ ՔՊ-ին ընդդիմություն դարձնել»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ չեն հավատում դրան։

«Երևակայի այո։ Եթե ժողովուրդը ոտքի կանգնի՝ հնարավոր ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սամվել Կարապետյանն ավելի ճանաչված է։ «Ինձ թվում ա հա, որովհետև Կարապետյանն ավելի ճանաչված ա, քան Նիկոլը, որ վարչապետ ա»,- նշեց նա։

«Այո, որովհետև ինքը հզոր ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում ․

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի