Ներքին 10 ամիս առաջ - 11:28 20-10-2025

Գյումրու համայնքապետարանից ձերբակալվել է 8 անձ․ նրանց թվում են քաղաքապետն ու վերջինիս փեսան

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալվածների մեջ են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու վերջինիս փեսան։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Գյումրու քաղաքապետարանում լարված իրավիճակ է․ դիմակավորված հատուկջոկատայինները իրականացնում են քննչական գործողություններ: