Արտաքին 1 տարի առաջ - 21:24 14-10-2025

ՄԱԿ-ում նշել են, որ Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել

Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 61 միլիարդ եվրո և տասնյակ տարիներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Պաղեստինյան տարածքների օգնության ծրագրի ադմինիստրատորի հատուկ ներկայացուցիչ Ժակո Սիլիերսը։

Նրա փոխանցմամբ՝ վերակառուցման ժամանակացույցը կախված կլինի ստացված ֆինանսավորման չափից։

Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո ՄԱԿ-ը կոչ է արել հնարավորինս շուտ սկսել վերականգնողական աշխատանքները։ Վերակառուցումը սկսելու համար անհրաժեշտ է մաքրել մարտական ​​գործողությունների ընթացքում ավերված քաղաքների շենքերի փլատակները և հեռացնել ավելի քան 55 միլիոն տոննա շինարարական աղբ։

«ՄԱԿ-ի, Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ անցկացված վնասի և կարիքների արագ գնահատման համաձայն՝ Գազայի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 61 միլիարդ եվրո և տասնյակ տարիներ», - ասել է Սիլիերսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար