Ավելին 10 ամիս առաջ - 23:55 13-10-2025

Ստավրոպոլում վրացական գինի տեղափոխող բեռնատար է շրջվել

Ստավրոպոլի երկրամասի Ժելեզնովոդսկի մոտակայքում բեռնատար է շրջվել, որը վրացական գինի էր տեղափոխում։

Վթարի հետևանքով մայրուղու վրա մնացել են հարյուրավոր արկղեր։

Քաղաքապետը դիմել է բնակիչներին՝ կոչ անելով չվերցնել գինին և թողնել այն ճանապարհին։

Տեղում երթևեկությունը երկար ժամանակ խցանված է մնացել։