Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:47 08-10-2025

4-րդ հանրապետությունը դե ֆակտո կարող է դառնալ «Արևմտյան Ադրբեջան». ՀՀ նախկին վարչապետ

Հայաստանի իշխանությունները 4-րդ հանրապետության հռչակմամբ փորձում են ազատվել բացասական զարգացումներից, որոնք ձևավորվել են հենց իրենց իշխանության անգործության կամ գործողությունների հետևանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին` Անկախության տոնի նախօրեին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հայտարարեց Հայաստանի 4-րդ հանրապետություն ստեղծելու ցանկության մասին։ Վարչապետը կարծում է, որ գործող հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ, իսկ նոր հանրապետությունը պետք է հիմնված լինի խաղաղության տրամաբանության վրա։

«Ուզում են ձերբազատվել նրանից, որ մենք այլևս չունենք Արցախ, ձերբազատվել նրանից, որ մեզանում կան բավականին լուրջ խաթարված ինստիտուցիոնալ խնդիրներ։ SMS-ով կարելի է դատական համակարգի ղեկավարին պաշտոնից հեռացնել։ Ինչ անուն էլ դնեն, սա որևէ հանրապետության կոնցեպտի մեջ չի կարող տեղավորվել»,- ասաց Հարությունյանը։

Նախկին վարչապետի խոսքով՝ իշխանությունների կողմից առաջ քաշվող թեզը չափազանց վտանգավոր է։ Նա մտավախություն ունի, որ Չորրորդ հանրապետությունը դե ֆակտո կարող է դառնալ «Արևմտյան Ադրբեջան»։

«Մենք սրանով Ադրբեջանի տարածքային նկրտումների ջրաղացին ջուր ենք լցնում։ Սա ակնհայտ է։ Պատմությունը չի ներելու մեզ, մեր ապագա սերունդներն էլ չեն ների»,- ընդգծեց նախկին պաշտոնյան։

Միևնույն ժամանակ Հարությունյանը նշեց, որ Հայաստանն անցել է 4-րդ հանրապետության, երբ կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարվել խորհրդարանական համակարգի։ Նրա խոսքով` ՀՀԿ-ն նման քայլի չի գնացել, քանի որ 3-րդ հանրապետությունը կայացման լուրջ ճանապարհ ուներ անցնելու։

«Այսինքն՝ նոր հանրապետությունը հռչակվում է, երբ փոխվում է պետական կառավարման համակարգի փիլիսոփայությունը»,- ասաց Հարությունյանը։

Նա վստահեցրեց, որ իշխանությունների կողմից ներկայացվող 4-րդ հանրապետությունը չի լինի իշխանության ճյուղերի միջև հստակ սահմանազատման և դրանց լիարժեք, ինքնուրույն գործունեության մասին։ Նախկին վարչապետի խոսքով՝ այսօր իշխանությունները խոսում են սպասվելիք սահմանադրական փոփոխությունների մասին, բայց մինչև հիմա ոչ ոք չունի ըմբռնում, թե ինչի մասին է խոսքը։ Հարությունյանը ենթադրում է, որ իշխանությունը կփորձի Չորրորդ հանրապետության պատրվակով «անցկացնել» նոր Սահմանադրություն, որտեղ, ի թիվս այլ հարցերի, չի լինի հղում Անկախության հռչակագրին, որը պարունակում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման կետը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին