Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:12 08-10-2025

Չգիտեմ, ինչի համար ուզում է եկած լինի. Վարդան Ղուկասյանը՝ Գալյանի գաղտնի այցի մասին

Սրբուհի Գալյանը գաղտնի Գյումրի է եկել, խուսափել լրագրողներից։

Նշենք, որ Սրբուհի Գալյանի այցը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ սկսված իշխանական հարձակումների ֆոնին է։

Արդարատության նախարարի այցի վերաբերյալ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Գյումրիի քաղաքապետը իշխանականների ուշադրության կենտրոնում է հայտարարել։ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը Ղուկասյանին հորդորել է, որ ճամպրունները հավաքի։ Այսօր էլ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունն էր հայտարարություն տարածել Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը։

«Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել այն անհերքելի պարզ ճշմարտության հետ, որ Հայաստանի Հանրապետությունը օրենքի երկիր է, ինքնիշխան և, որ «դրսից մեր երկրի վրա մարդ բերելու» իր իմացած ձևերը վաղուց տեղ չունեն մեր երկրում»։

Նշենք, որ երեկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բաց նամակով դիմել էր ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպաններին։ «ՀՀ իշխանություններն իրականացնում են քաղաքական հաշվեհարդար Գյումրիի քաղաքապետի նկատմամբ»,- նշված է հայտարարության մեջ։

ՔՊ-ականները քաղաքապետի քայլը որակեցին որպես պետության վրա «դրսից մեր երկրի մարդ բերելու փորձ»։ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով ՔՊ-ականների որակմանը, ասում է. «Մենք իրենց վրա մարդ չենք բերում, մենք իրենց դեմոկրատիան ենք ցույց տալիս»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին