Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:50 08-10-2025

Փաշինյանը փողոցներում թափառելով՝ ընդգծում է իր անպատասխանատվությունն ու անգործությունը

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ոչ մի երկրի նորմալ ղեկավար չի կարող պարապ թրև գալ մետրոներում, առավել ևս Հայաստանի նման բարդ երկրի ղեկավարը։ Նախ, որովհետև իր ժամանակը երբեք չպետք է բավարարի, երկրորդ` ինքը նույնիսկ մեքենայում ընթացքից պետք է երկրի հարցերով զբաղվի, հետո, եթե դու գործում ես ի շահ երկրի, ուրեմն դու հաստատ կունենաս նաև անձնական լուրջ անվտանգության խնդիրներ և նման քայլն ուղղակի կլինի անպատասխանատվություն քո երկրի և ժողովրդի նկատմամբ։

Հետևաբար փաշինյանը, երբ ձգտում է ժողովրդական երևալ և փողոցներում թափառել, դրանով ընդգծում է իր անպատասխանատվությունը երկրի և ժողովրդի հանդեպ, ցույց է տալիս իր անգործությունը, շեշտում այն հանգամանքը, որ իրենից այլևս ոչինչ չկա կախված, որ ինքն այլևս ոչինչ որոշող չի, իր պահվածքը նույնիսկ թուրքական նահանգապետին հարիր չի, ինչքան է արժեզրկել մեր երկիրը և երկրի դերը տարածաշրջանում, որ այլև ոչինչ չունի անելու և հաջորդ անգամ կսկսի որևէ շենքի անկյունում կանգնել և գարեջուր վայելել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի