Արտաքին 10 ամիս առաջ - 12:00 08-10-2025

ՀԱՄԱՍ-ը հրադադարի համար մի քանի պայման է առաջադրել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որն այժմ Եգիպտոսում Իսրայելի հետ անուղղակի բանակցություններ է վարում, հայտարարել է, որ պատրաստ է համաձայնության գալ Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ՝ հիմնվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի վրա, սակայն սահմանել է մի շարք պայմաններ, այդ թվում՝ իսրայելական ուժերի անհապաղ և լիակատար դուրսբերումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։

Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքն ավելի կարագանա, երբ հոկտեմբերի 8-ին անուղղակի քննարկումներին միանան ամերիկացի միջնորդները և Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին։ Մասնավորապես, ամերիկյան կողմից բանակցություններին կմիանան ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։

ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմը գլխավորող Խալիլ ալ-Հայյան, որին Իսրայելը փորձել էր սպանել սեպտեմբերին Կատարին հարվածների ժամանակ, Եգիպտոսի պետական ​​Al Qahera News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ խումբը եկել է «լուրջ և պատասխանատու բանակցություններ վարելու»։

Ալ-Հայյայի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է համաձայնության գալ, սակայն շարժմանն անհրաժեշտ է «երաշխիք», որ պատերազմը կավարտվի և երբեք չի կրկնվի։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը ձգտում է հասնել համապարփակ հրադադարի և գերիների փոխանակման լիարժեք համաձայնագրի, որը կներառի երկու կողմերի բոլոր պատանդներին և բանտարկյալներին։

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավար Ֆաուզի Բարհումն էլ հեռուստաուղերձում հայտնել է, որ համաձայնագիրը պետք է ապահովի պատերազմի ավարտը և իսրայելական ուժերի լիակատար դուրսբերումը Գազայից՝ պայմաններ, որոնք Իսրայելը երբեք չի ընդունել։ Իսրայելն, իր հերթին, ցանկանում է, որ ՀԱՄԱՍ-ը զինաթափվի, ինչը շարժումը մերժում է։ Բարհումը հավելել է, որ Գազայի հատվածում պետք է անհապաղ մեկնարկի համապարփակ վերակառուցման գործընթաց՝ պաղեստինյան «ազգային տեխնոկրատական ​​մարմնի» հսկողության ներքո։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին