Արտաքին 1 տարի առաջ - 23:58 01-10-2025

Թրամփը հայտարարել է, որ մեկ ամսից կհանդիպի Սի Ծինփինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «չորս շաբաթից» նախատեսում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ քննարկելու ամերիկյան սոյայի արտահանումը Չինաստան:

«Ես չորս շաբաթից կհանդիպեմ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, և սոյայի լոբին կլինի քննարկման հիմնական թեման»,- գրել է նա Truth Social-ում։

«Մեր երկրի սոյայի ֆերմերները տառապում են, քանի որ Չինաստանը չի գնում նրանց արտադրանքը զուտ «բանակցային» պատճառներով»,- հավելել է նա։

«Մենք այնքան շատ գումար ենք վաստակել մաքսատուրքերից, որ մի փոքր մասը վերցնելու ենք և օգնելու ենք մեր ֆերմերներին։ Քնկոտ (ԱՄՆ նախկին նախագահ) Ջո Բայդենը չի կարողացել կիրառել Չինաստանի հետ մեր համաձայնագիրը, որը պահանջում էր, որ նրանք գնեն միլիարդավոր դոլարների արժողությամբ մեր գյուղատնտեսական արտադրանքը»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար