Ներքին 1 տարի առաջ - 12:42 01-10-2025

Այս օրն առիթ է արժևորելու կիպրացի ժողովրդի վճռականությունը պաշտպանելու իր ազատությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ.

«Հայաստանի ժողովրդի և իմ անունից ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին Կիպրոսի Հանրապետության Անկախության 65-ամյակի կապակցությամբ: Այս օրը խորհրդանշում է ոչ միայն երկրի ինքնիշխանության և ժողովրդավարական ուղին, այլ նաև առիթ է արժևորելու կիպրացի ժողովրդի վճռականությունը պաշտպանելու իր ազատությունը, արժանապատվությունն ու սկզբունքները:

Մեր երկրներն ու ժողովուրդները միավորված են դարերի ավանդույթ ունեցող բարեկամությամբ, փոխադարձ վստահությամբ և ընդհանուր արժեքներով: Նստավայր դեսպանությունների հիմնումը Երևանում և Նիկոսիայում նախանշում է նոր և խոստումնալից փուլ երկկողմ հարաբերություններում՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեր հանձնառությունը:

Այս նշանակալի օրվա առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, Կիպրոսի Հանրապետությանը՝ շարունակական զարգացում և ԵՄ խորհրդում գալիք հաջող նախագահություն, իսկ Կիպրոսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, միասնություն և բարեկեցություն»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին