Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:05 30-09-2025

Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշե՞նը տաս, թե՞ ՀՀ-ն վերածես թուրքական պրոտեկտորատի. Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Փաշինյանը Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստումները և հույս ունի, որ 2026-ին կստանա ժողովրդի մանդատը:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2021-ին. գործող իշխանությունը, ժողովրդին խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդում, գործի դնելով վարչական ողջ ռեսուրսը, խաբեց, վերարտադրվեց ու արեց ամբողջությամբ հակառակը:

Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչու՞ պիտի այն քեզ տա ժողովուրդը։ Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշե՞նը տաս, թե՞, ըստ քո հայտարարության, ՀՀ-ի տիրապետության տակ գտնվող «ադրբեջանական տարածքները» հանձնես։ Ու վերջում էլ փոխես Սահմանադրությունը և ՀՀ-ն վերածես թուրքական պրոտեկտորատի։

Մանդատ ես ուզում, որ ՀՀ-ում վերջնական բռնապետություն հաստատե՞ս, թե՞ սերունդների պարտքը եռապատկես:

Վստահ եմ՝ ժողովուրդը ամեն ինչ լավ հասկացել է արդեն և այլևս քեզ մանդատ չի տալու, որովհետև, ինչպես հայտնի արտահայությամբ է ասված, կարելի է մի ողջ ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, կարելի է որոշ ժամանակ խաբել ամբողջ ժողովրդին, բայց անհնար է մշտապես խաբել ամբողջ ժողովրդին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ