Արտաքին 11 ամիս առաջ - 19:09 30-09-2025

Պակիստանում ահաբեկչություն է եղել. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Պակիստանի Քվետա քաղաքի Սահմանապահ կորպուսի կենտրոնակայանից ոչ հեռու գտնվող բանուկ փողոցում պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 32-ը վիրավորվել է:

Այս մասին հայտնել է Պակիստանի Բելուջիստան մարզի առողջապահության նախարար Բախտ Մուհամմադ Քակարը։

«Պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ, 32-ը վիրավորվել է։ Տուժածները տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց և վնասվածքաբանության կենտրոն»,- նախարարը հայտնել է Dawn հրատարակությանը։

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ դա մահապարտի կողմից իրականացված ահաբեկչական ակտ էր։

«Նախագահը խստորեն դատապարտել է Քվետայում «Ֆիթնա ալ Խավարիջ» խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը»,- ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին