Արտաքին 11 ամիս առաջ - 13:10 28-09-2025

Իրանը պաշտոնապես արձագանքել է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնմանը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարություն է հրապարակել՝ ի պատասխան ՄԱԿ-ի չեղարկած պատժամիջոցների վերականգնման և այսպես կոչված «snapback» մեխանիզմի ակտիվացման, հաղորդում է Mehr-ը։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) և ԱՄՆ-ի գործողությունները, որոնք չարաշահում են «snapback» մեխանիզմը, անօրինական և անհիմն են։ Նախարարությունը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և դրանում ներառված սահմանափակումները, որոնք վերաբերում են Իրանի խաղաղ միջուկային ծրագրին, պետք է համարվեն անվավեր՝ սահմանված ժամկետներում։

Նախարարությունը հավելել է, որ թեև երեք եվրոպական երկրները՝ «ԱՄՆ-ի դրդմամբ և ճնշման ներքո», գործի են դրել «snapback» անունով հայտնի մեխանիզմը, նրանք իրենք են էապես խախտել իրենց պարտավորությունները ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շրջանակում՝ այդ պարտավորությունների կատարման մեջ մշտական և լուրջ խափանումների հետևանքով, և չարաշահել են ԳՀՀԾ-ի վեճերի կարգավորման գործընթացը։

Բացի այդ, «բացահայտ կամ անուղղակիորեն աջակցելով սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ռազմական ագրեսիային Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ, որոնք ընդգրկված էին ԳՀՀԾ-ի և ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային ռեժիմի շրջանակում, երեք եվրոպական երկրները կոպտորեն խախտել են միջազգային իրավունքը և չտարածման ռեժիմը՝ մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը, և բացահայտ ոտնահարել են ԳՀՀԾ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթները»։

Համապատասխանաբար, ԳՀՀԾ-ի եվրոպացի մասնակիցները, ինչպես նաև ԱՄՆ-ն, անբարեխիղճ կերպով ԳՀՀԾ-ի կոպիտ և շարունակական խախտումներ են արել և չեն ձեռնարկել որևէ բարեխիղճ ջանք վեճերի կարգավորման ուղղությամբ։

«Չեղարկված բանաձևերի գործողության վերականգնման փորձը ոչ միայն իրավական առումով անհիմն և չարդարացված է, այլև ամբողջովին անընդունելի է բարոյական և տրամաբանական տեսանկյուններից։ Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային ծրագիրն արդեն համապարփակ կերպով ուսումնասիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևում և դրան կցված ԳՀՀԾ-ում, և դրա տասնամյա ժամկետը պետք է համարվի ավարտված՝ սահմանված ամսաթվին՝ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին», – նշված է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի