Արտաքին 11 ամիս առաջ - 23:56 27-09-2025

Роспотребнадзор-ը ռուսաստանցիների հնարավոր զանգվածային թունավորման վերաբերյալ Թուրքիայից տվյալներ է պահանջել

Роспотребнадзор ռուսաստանցիների հնարավոր զանգվածային թունավորման վերաբերյալ Թուրքիայի առողջապահության նախարարությունից տվյալներ է պահանջել, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Ավելի վաղ թելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Քեմերի Dosinia Luxury Resort հանգստավայրում կազդուրվող մի քանի տասնյակ ՌԴ քաղաքացիների աղիքային վարակի ախտանիշներ են ի հայտ եկել։

«Роспотребнадзор-ը վարակների վերահսկման և զբոսաշրջիկների առողջության պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ գործող հուշագրի շրջանակում պաշտոնական հարցում է պատրաստել Թուրքիայի առողջապահության նախարարությանը, որում խնդրում է հետաքննության արդյունքների և համաճարակաբանական իրավիճակի հնարավոր վատթարացման ռիսկի գնահատման մասին պաշտոնական տվյալներ»,- նշվում է հայտարարության մեջ։

Որպես կանխարգելիչ միջոց՝ գործակալությունը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել մանրազնին լվանալ ձեռքերը ուտելուց առաջ, խմել միայն շշալցված կամ եռացրած ջուր, լվանալ մրգերն ու բանջարեղենը և խուսափել շնչառական կամ աղիքային վարակների նշաններ ունեցող մարդկանց հետ շփումից։ Եթե վատ եք զգում, անմիջապես դիմեք բժշկի։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին