Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 10:55 25-09-2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած Տրանսատլանտյան ընթրիքին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած Տրանսատլանտյան ընթրիքին։

Ինչպես հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը, Տրանսատլանտյան ընթրիքին մասնակցել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասիսը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Նշվում է, որ Ռուբիոն ընդգծել է Տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու գործում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը պաշտպանական ծախսերը ավելացնելու վերաբերյալ՝ զսպման մեխանիզմներն ուժեղացնելու համար, և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու համար շարունակական դիվանագիտական ​​​​ներգրավվածության կարևորությունը։

Մարկո Ռուբիոն խոսել է նաև Չինաստանի ազդեցության մասին՝ նշելով դրան դիմակայելու անհրաժեշտությունը։ Ռուբիոն նաև կարևորել է համագործակցությունը՝ Մերձավոր Արևելքում կայունության հասնելու ուղղությամբ, այդ թվում ապահովելով, որպեսզի Իրանը երբեք չկարողանա միջուկային զենք ստանալ կամ ստեղծել։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումը Հայաստանին և Ադրբեջանին երկարատև խաղաղության ուղու վրա դնելու հարցում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին