Ներքին 1 տարի առաջ - 18:17 24-09-2025

ՌԴ-ում ՀՀ դեսպանը բացառել է Բորիս Ավագյանի սպանության վարկածը

«Հրապարակ»-ը գրում է․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել է գործարար, ԼՂ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի սպանության վարկածը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Նա նախօրեին փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից։ Նախնական տեղեկություններով՝ Ավագյանն ինքնասպան է եղել։

«Բացառված է նման բան: Իր զարկերակը կտրել է` «վեննաներն» է կտրել, փակ դռան հետևում: Անկեղծ ասած, հիմա տրամադրություն չունեմ, չեմ ուզում այլ բաներ խոսել մինչև պատկան մարմինների խոսելը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է Արսենյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Ավագյանը հյուպատոսարանի շենքում հայտնվել՝ Արսենյանը նշել է, որ մուտքն ազատ է, և ցանկացած մարդ կարող է մտնել հյուպատոսարանի տարածք, օրինակ, հյուպատոսական ծառայություններ ստանալու համար կամ այլ հարցերով։ Հյուպատոսարանը չի համարվում փակ տարածք:

ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Ավագյանն «իր ոտքով, ազատ կամքով է եկել հյուպատոսարան»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը