Արտաքին 1 տարի առաջ - 19:05 23-09-2025

Լեհաստանը որոշել է բացել Բելառուսի հետ սահմանը

Սահմանը կբացվի սեպտեմբերի 25–ի գիշերը։

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Մենք ներքին գործերի նախարարի և վարչակազմի հետ որոշում ենք կայացրել Բելառուսի հետ սահմանի անցակետերը կրկին բացելու մասին։ Որոշումը կստորագրվի այսօր»,- ասել է Տուսկը։
Վարչապետը հավելել է, որ սահմանը կբացվի սեպտեմբերի 25–ի գիշերը։

Լեհաստանը սեպտեմբերի 12-ի գիշերը փակել էր Բելառուսի հետ սահմանը։ Այդ որոշումը Տուսկը հիմնավորել էր «անվտանգային շահերով»՝ դա բացատրելով «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական զորավարժությունների ակտիվ փուլի մեկնարկով: Զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-16-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար