Արտաքին 11 ամիս առաջ - 10:50 22-09-2025

Հյուսիսային Կորեան նոր գաղտնի զենք է ձեռք բերել

Հյուսիսային Կորեան ձեռք է բերել «գաղտնի զենք» և հաջողությունների է հասել պաշտպանական գիտության մեջ, ինչը զգալիորեն կնպաստի նրա մարտական ​​ներուժի մեծացմանը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի 14-րդ Գերագույն ժողովրդական ժողովի 13-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։

«Մենք ձեռք ենք բերել նոր գաղտնի զենք և նշանակալի գիտական ​​նվաճումներ ենք գրանցել պաշտպանական գիտության մեջ, ինչը զգալիորեն կնպաստի մեր ռազմական կարողությունների հետագա զարգացմանը», - հայտարարել է Կիմ Չեն Ընը: