Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:11 21-09-2025

Առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանը Վրաստանից ներկրել է 1,7 մլն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․

2025 թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում Վրաստանն ավելացրել է էլեկտրաէներգիայի ներկրումը շուրջ 634%-ով՝ հասցնելով այդ ցուցանիշը ֆինանսական արտահայտմամբ 26,1 մլն ԱՄՆ դոլարի:
Ընդ որում ներկրման ընդհանուր կառուցվածքում Հայաստանից ներկրված էլեկտրաէներգիայի բաժինը կազմել է ընդամենը 4,3 մլն ԱՄՆ դոլար, Ադրբեջանից՝ 21,2 մլն ԱՄՆ դոլար:

Կարևոր է նշել նաև, որ նույն ժամանակահատվածում Հայաստանը ներկրել է Վրաստանից 1,7 մլն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա:

Վատ չէ, իհարկե: Առնվազն Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ առևտրում այլևս հանդես չենք գալիս որպես նետտո-ներկրող:

Սակայն եթե հարցը դիտարկենք ավելի համակարգային կտրվածքով, ապա պարզ է դառնում, որ եթե վերջին տարիներին Հայաստանում արևային էներգետիկայի սրընթաց ու միաժամանակ քաոտիկ զարգացմանն ուղղված ռեսուրսների գոնե մի մասն ուղղվեր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցմանը, ապա, վստահաբար, մենք կունենաինք մեզ համար շատ ավելի բարենպաստ պատկեր:

Մի կողմից՝ կվերահաստատեինք մեր դիրքերը վրացական էլեկտրաէներգետիկ շուկայում՝ հանդես գալով որպես բարձր հավելյալ արժեք ունեցող ու ռազմավարական նշանակության ապրանքատեսակի՝ էլեկտրաէներգիայի կայուն արտահանող, մյուս կողմից՝ չէինք ունենա էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրական հզորությունների այն վտանգավոր գերծանրաբեռնվածությունը, որի մասին այլևս ստիպված է խոսել նույն կառավարությունը:
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է: Դրա գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին