Ներքին 1 տարի առաջ - 19:08 18-09-2025

Տիգրանակերտի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է․

«Ադրբեջանական կողմը Արցախի Տիգրանակերտում 2025 թվականին իրականացրել է հնագիտական պեղումներ: Դատելով պաշտոնական տվյալներից՝ հնագիտական արշավախումբը ղեկավարում է ադրբեջանցի հնագետ Թեվեքյուլ Ալիևը: Պեղումները իրականացվել են օգոստոս ամսին:

Դատելով ադրբեջանական կողմի տարածվող լուսանկարներից՝ պեղումները իրականացվել են Տիգրանակերտ քաղաքի Վաղքրիստոնեական հրապարակին կից, որտեղ բացվել են 12-13-րդ դարերի վերին շերտերը՝ տնտեսական կառույցների, հորերի և թոնիրների մնացորդներով (նկ. 1-2):
Ադրբեջանական կողմը հնավայրը կոչում է Շահբուլաղ, մի անուն, որ 18-րդ դարից վաղ չէ:

Փատորեն քաղաքի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել: Անշուշտ, 12-13-րդ դարի Տիգրանակերտը չէր կարող կոչվել 18-րդ դարի նոմենկլատուրայով:

Ադրբեջանական կողմը նաև անդրադարձ է կատարել հայկական կողմի իրականացրած պեղումներին: Ուշագրավ է, որ ադրբեջանցի հնագետները առաջին անգամ փորձել են մեկնաբանել հայկական կողմի իրականացրած պեղումները:

Համաձայն ադրբեջանցի հնագետների՝ հայկական կողմի բացած «աղվանական» եկեղեցին կառուցված է եղել բյուզանդական ճարտարապետության հիման վրա և վերակառուցվել է սիրիական ճարտարապետության հիման վրա: Ադրբեջանական կողմը նաև անդրադարձ է կատարել Վաղքրիստոնեական հրապարակի մեծ բազիլիկ տաճարի պեղումներից գտնված հայերեն արձանագրությամբ կավե սկավառակին:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի գիտնականները տալիս են արձանագրության բովանդակությունը, չնշելով, թե իրականում ինչ լեզվով է այն գրված, ովքեր են հայտնաբերել այդ արձանագրությունը:

Այժմ, երբ Տիգրանակերտի հնագիտական հետազոտության արդյունքները մանրամասն քննված են ընդամենը մեկ ամիս առաջ հրատարակված «Արցախի Տիգրանակերտ. քաղաքի պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» կապիտալ աշխատության մեջ, հարկ է նախաձեռնել դրա այլալեզու հրատարակությունները, ինչով և հիմա զբաղված է թիմը: «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ավարտին է մոտենում գրքի ռուսերեն թարգմանությունը: Շնորհակալ կլինենք, եթե հնարավորությունններ ստեղծվեն նաև անգլերեն թարգմանության համար»:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր