Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:38 12-09-2025

Փաշինյանը սկսել է 2026-ի քարոզարշավը․ ինչո՞ւ է նա հիշել հայ մայրիկներին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է արել, որտեղ նա դիմել է մայրերին։ «Մայրիկները Իրական Հայաստանի՝ գնալով ավելի ծանրակշիռ դարձող գործոն են։ Հենց նրանք են, որ ռացիոնալությունը դարձնում են պետության կառավարման եւ կյանքի կազմակերպման ռազմավարություն»,- գրել է նա։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում Փաշինյանը հաճախ է հիշում հայ կանանց՝ մայրիկներին, քույրիկներին։

Ողջամիտ կասկած է առաջանում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի կարծիքով իր ընտրազանգվածը հայ կանա՞յք են, թե՞ նա խումբ առ խումբ է ուզում աշխատել մարդկանց վրա։ Օրինակ մի զանգվածի համար Սաղմոս է կարդում, Աստվածաշնչից մեջբերումներ անում կամ լուսանկարվում նրան հետ, իրեն հավատացյալ և փրկիչ ներկայացնում՝ ասելով «Հռոմի պապը ես եմ», «Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար: Իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որը ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ»։ Իր ընտրազանգվածի առավել ագրեսիվ տրամադրված շերտերին էլ նա ներկայանում է խիստ և վրեժխնդիր արտահայտություններով․ «Հանկարծ թող չթպրտան, բառիս բուն իմաստով կտանք պատերին, կպառկացնենք ասֆալտին», «Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու», «Վենդետա լինելու է» և այլն։


Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 2026թ ընտրություններին և արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը։ «Ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է սկսել։ Նա փորձ է անում աշխատել հասարակության տարբեր սոցիալ-հոգեբանական խմբերի վրա։ Ընտրական քարոզարշավների ժամանակ հիշում են բոլորին՝ կանանց, երեխաներին, հաշմանդամներին, ծերերին, թոշակառուներին, հրշեջներին, պետական համակարգի աշխատողներին և այլ խմբերին։ Սա նախընտրական քարոզարշավ է»,- ասաց քաղտեխնոլոգը։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք ա՞յս կոնտեքստում է Փաշինյանը գրեթե բոլոր ուժային կառույցներում կանանց նշանակումը՝ Արմեն Բադալյանը պատասխանեց․ «Չէի ասի։ Փաշինյանը փորձում է քաղաքական առումով իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց դնել ուժային կառույցներում, որպեսզի լինի 100% ենթարկվածություն։ Ամեն դեպքում հնարավոր է տղամարդ գործիչների մոտ ամբողջական ենթարկվվածություն չլինի։ Սա էլ տեղավորվում է վարչապետի այն թեզի մեջ, որ կառավարությունը ես եմ»։


Չենք բացառում, որ հայ կանանց հաճախակի հիշատակումը կարող է դիտարկվել որպես փորձ՝ վերաիմաստավորելու ընտանիքի ու մոր կերպարը՝ իր գաղափարական հռետորաբանության մեջ։ Հաշվի առնելով, որ պատերազմից և ներհասարակական ճգնաժամերից հետո շատ ընտանիքներ և հատկապես կանայք են կրել հիմնական հոգեբանական ու սոցիալական հարվածը՝ սա կարող էին դիտել որպես ուղերձ նրանց աջակցությունը վերստանալու կամ պահպանելու նպատակով։

Անի Կեսոյան




Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին